Jump to content

Էսպերանտո Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայի Favicon Էսպերանտո Վիքիպեդիա
Vikipedio en Esperanto
URL՝eo.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուԷսպերանտո
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում2001 թ, նոյեմբեր
Հոդվածների թիվ՝361 586
Էջերի թիվ՝813 439
Խմբագրումների թիվ՝8 913 811
Գրանցված մասնակիցներ՝230 388
Ակտիվ մասնակիցներ՝318
Ադմինիստրատորներ՝12
Խորություն:17.1

Էսպերանտո Վիքիպեդիա (էսպերանտո՝ Vikipedio en Esperanto), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի էսպերանտո արհեստական լեզվով տարբերակն է։

Ինչպես և բոլոր Վիքիմեդիա-նախագծերը, Էսպերանտո Վիքիպեդիայի բովանդակությունը գտնվում է ազատ արտոնագրի ներքո և յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել, խմբագրել ու տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկզբունքներով և նշվում են հեղինակները։

Էսպերանտո Վիքիպեդիայի ծագումն ու ազդեցությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի Էսպերանտիստ Չակ Սմիթը համարվում է Էսպերանտո Վիքիպեդիայի հիմնադիրը։ Հանրագիտարանը սկիզբ առավ այն ժամանակ, երբ նա տեղափոխեց Ստեֆանո Կալբի «Enciklopedio Kalblanda»- ի 139 հոդված, ինչը տևեց 2001-ի նոյեմբերի 15-ից սկսած երեք շաբաթ[1]։ Այնուհետև նա ճանապարհորդեց Եվրոպա ՝ նպատակ ունենալով եվրոպական երկրներում շրջանում վիքիպեդիան տարածել էսպերանտո իմացողների շրջանում[2]։ Օրինակ, 2002 թվականի նոյեմբերին նա դասախոսություն մատուցեծ Վիքիպեդիայի մասին Դոբնչովիցեյում (Չեխիա) Էսպերանտոյի կիրառման 10-րդ գիտաժողովում։

Էսպերանտիստները ներգրավվել են նաև Վիքիպեդիայի մի քանի այլ լեզվական տարբերակների (չեխերեն, սլովակերեն, օսեթերեն, սուահիլի) ստեղծման գործում։ 2002 թվականի հունվարին էսպերանտիստ, Wikimedia Foundation- ի առաջին աշխատող Բրիոն Վիբերի կողմից Էսպերանտո այբուբենի աջակցությունը ճանապարհ է հարթել անգլերենից զատ այլ լեզուների այբուբենների համար և օգնել է ամբողջ Վիքիպեդիայի դեպի Յունիկոդ անցմանը[3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://blogs.transparent.com/esperanto/founding-the-esperanto-wikipedia/ Founding the Esperanto Wikipedia (Part 2 of 4)
  2. «Promoting the Esperanto Wikipedia (Part 4 of 4) - Esperanto Language Blog». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  3. «Unicoding the Esperanto Wikipedia (Part 3 of 4) - Esperanto Language Blog». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  4. The Signpost: Interview with Brion Vibber, the WMF's first employee

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]